Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ստեղծվել է ախորժակ զսպող սարք. med.news.am

Ստեղծվել է ախորժակ զսպող սարք. med.news.am

Ինչպե՞ս կարող են սննդային կախվածությամբ տառապող հիվանդները ազատվել հավելյալ ախորժակից: Այս հարցին համոզիչ պատասխան տվողը երկու վայրկյանում կարող է միլիոնատեր դառնալ:

 

Համենայն դեպս, EnteroMedics ընկերության կողմից ներկայացված նոր սարքը` Maestro Rechargeable System-ը, հեղինակներին հարստություն բերելու լուրջ հավակնություններ ունի, քանի որ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը մոտ ապագայում կարող է հավանություն տալ նախագծին: Այն արդեն անվտանգ է ճանաչվել եւ ներկայիս տարաձայնությունները սարքի արդյունավետ աշխատանքին են առնչվում, տեղեկացնում է Medical Daily-ն:

Ինչպե՞ս է այն աշխատում

Maestro System-ի հիմքում  VBLOC-թերապիան է, որը ստամոսքի, աղիների եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը կարգավորող նյարդերն արգելափակելու միջոցով քաղցի զգացողության վերահսկողություն է իրականացնում:  Այդ թափառող նյարդերը ուղեղի եւ մարսողական համակարգի միջեւ երկկողմանի կապն են ապահովում: Սնունդ ընդունելուց հետո դրանք ուղեղին տեղեկատվություն են հաղորդում առ այն, որ այլեւս քաղցած չեք: VBLOC-թերապիայի համաձայն, վիրաբուժական ճանապարհով կրծքավանդակի մաշկի տակ տեղակայված «պուլսի գեներատորտը» ժամանակ առ ժամանակ բարձր հաճախականության էլեկտրական ազդակների շնորհիվ արգելափակում է հիշյալ նյարդերի աշխատանքը եւ քաղցի զգացողության բացակայություն առաջացնում:

Նմանատիպ խթանիչները նորություն չեն. դրանց միջոցով հաջողվում է անգամ ցավի զգացողությունը կառավարել: Բայց այստեղ հարց է ծագում` արդյոք հնարավո՞ր է, քաղցի զգացողությունը կառավարելով, հաճույքի համար սնվողների ախորժակը զսպել:

Հարցը դեռեւս հստակ պատասխան չունի: Համենայն դեպս, կլինիկական փորձարկումները բավականին հուսադրող են` VBLOC-թերապիայի մասնակիցները 18 ամսվա ընթացքում միջինը 24.4 տոկոս քաշ են կորցրել, ինչը բավականին ներկայացուցչական եւ ցանկալի արդյունք է` հիվանդության դեմ պայքարի համար: Բացի այդ, նշանակալի դրական տեղաշարժ է գրանցվել նաեւ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակի, արյան սիստոլիկ ու դիաստոլիկ ճնշման եւ սրտի աշխատանքի տեսանկյունից:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ